ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի աղջիկը առևանգել և պատանդ է պահում թուրք հայտնի բիզնեսմենին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Թուրքական ու ադրբեջանակ մամուլը քանի օր է գրում են ադրբեջանցի աղջկա կողմից թուրք հայտնի բիզնեսմեն Մուսդաֆա Թայաթին Ստոմբուլում առևանգելու և պատանդ պահելու մասին:

Թուրք գործարարը դեռևս 2008-ին Թուրքիայից մեկնելով Բաքու ավելի քան տասը խանութ էր բացել այնտեղ: 2011-ին նա ճանաչվել էր տարվա լավագույն բիզնեսմեն: Սակայն 2015 թվականին Մուստաֆա Թայաթը փակում է բոլոր խանութները և վերադառնում Ստամբուլ: Այստեղ նա դարձյալ խանութներ է բացում:

Թայաթին օրերս առևանգում ու պահում են երկու օր: Երրորդ օրը նրան հայտնաբերում են ավտոմայրուղիներից մեկում: Նա դիմել է ոստիկանություն: Պարզվում է, որ խանութներից մեկի տնօրենը, ազգությամբ ադրբեջանցի Լաֆիտա Մամեդովան է առևանգել նրան: Աղջիկը Մուստաֆայի մոտ աշխատել էր նաև Բաքվում:

Ինչևէ, ըստ բիզնեսմենի, Լաֆիտան նրան հրավիրում է Սարիեր, ինչ-որ վիլլա` մի բաժակ սուրճ խմելու: Աղջիկը, ևս երկու տղամարդ հետը, զենքը պահում է նրա վրա և կապկպում Մուստաֆային: Հանցագործները երկու օր շարունակ կտտանքների են ենթարկում իրենց զոհին` պահաջնելով 3 միլիոն դոլար, այլապես սպառնում են սպանել:

Բիզնեսմենի մոտ եղածն ընդամենը 10.000 թուրքական լիրա է լինում: Տեսնելով, որ անհնար է նրանից փող կորզելը, հանցագործները նրան նետում են մայրուղիներից մեկի ճանապարհամերձ տարածքում: Այժմ Լաֆիտա Մամեդովայի գտնվելու վայրն անհայտ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular