ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավալնին պետք է մահանար ինքնաթիռում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանական «Der Spiegel» ամսագրի իր հոդվածում Մաթիաս Գեբաուերը նշել է, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորման փորձից հետո շատ ավելի ծանրակշիռ են դառնում այս գործում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին վկայությունները:

Հոդվածի համաձայն՝ Նավալնին թունավորվել է արդեն իսկ հայտնի նեյրոպարալիտիկ մարտական նյութի՝ «Նովիչոկ»-ի մոդեռնիզացված տարբերակի միջոցով:

- Այդ թույնն ավելի ուժեղ է, քան նախկին տարբերակները, - անցյալ շաբաթվա փակ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կալը:

Դաշնային կառավարության համար թույնի բաղադրությունը գլխավոր վկայությունն է այն բանի, որ այդ գործում կարող է ներգրավված լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հոդվածում նշված է, որ որքան թույնի քիմիական բաղադրությունը բարդ, նոր և հազվագյուտ է, այնքան ավելի հավանական է, որ այն կարելի է ձեռք բերել միայն ռուսական պետական ապարատի օգնությամբ:

Տվյալ պահին գերմանական անվտանգության ծառայությունները գտնում են, որ օդանավակայանի ճանապարհին կամ օդանավակայանում Նավալնիին կարող էր թունավորել միայն ռուսական հատուկ ծառայությունը: Նրանց կարծիքով չարամիտների հաշվարկը կայանում էր նրանում, որ Նավալնին պետք է մահանար ինքնաթիռում: Օմսկում արտակարգ վայրէջք կատարած օդաչուի վճռական գործողությունները և տեղի հիվանդանոցում հակաթույնով բուժումն են փրկել Նավալնիի կյանքը:

Հետաքննության մեջ ներգրավված է եղել նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Ըստ «Der Spiegel»-ի ստացած տեղեկատվության՝ կազմակերպության պատվիրակությունը հետագա հետազոտությունների համար այցելել է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց և վերցրել թունավորված քաղաքական գործչի արյան և մեզի նմուշները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular