ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիկամային անբավարարության 5 նախանշաններ, որոնք գուցե հաճախ անտեսում ենք

ՖՈՏՈ

Երիկամների ամենաառաջնային ֆունկցիաներից մեկն արյան ֆիլտրումն է, որի ընթացքում օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ հեղուկն ու նյութափոխանակության մնացորդները: Եթե երիկամները ճիշտ չեն գործում, ապա նյութափոխանակության մնացորդները կուտակվում են և հետագայում հիվանդություն են առաջացնում:

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ չափազանց կարևոր է տարբերակել երիկամային անբավարարության նախանշանները:

Ձեզ ենք ներկայացնում 5 նախանշաններ, որոնք գուցե հաճախ անտեսում ենք:

1. Հոգնածություն

Երիկամներն արտազատում են էրիթրոպետին հորմոնը, որը նպաստում է արյան կարմիր գնդիկների ստեղծմանը, որոնք էլ, իրենց հերթին՝ թթվածին են տեղափոխոմ: Այնուամենայնիվ, եթե էրիթրոցիտների քանակը նվազում է, ապա մարդու մոտ սակավարյունություն է նկատվում, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել հոգնածության:

2. Միզապարկի ֆունկցիայի փոփոխություն

Երբ երիկամները սխալ են աշխատում, միզարձակման համակարգը փոփոխության է ենթարկվում, իսկ դա նշանակում է, որ մարդն անդադար միզարձակման կարիք է զգում, այս դեպքում փոփոխվում է նաև մեզի գույնը:

3. Այտուցվածություն

Քանի որ երիկամներն ի վիճակի չեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները, ավելորդ հեղուկը կուտակվում է մարմնի այնպիսի հատվածներում, ինչպիսիք են դեմքը, ձեռքերը, ոտքերն ու ոտնաթաթերը:

4. Չորություն, ցան և քոր

Երբ երիկամների աշխատանքը խանգարվում է, տոքսինները կուտակվում են արյան մեջ և հանգեցնում են մաշկի չորության, քորի և ցանի: Ոչ մի դեպքում չպետք է անտեսեք այս նախանշանները:

5. Ցավ գոտկատեղում

Հաճախ գոտկատեղի ցավերն ի հայտ են գալիս երիկամային անբավարարության արդյունքում, նախնական շրջանում ցավեր զգացվում են միայն մի կողմում, ապա՝ երկուսում էլ: Բացի այդ, եթե միայն մի կողմի վրա եք քնում, ապա այդ կողմի երիկամն ավելի շատ կցավի, քան՝ մյուսը:

Երիկամային անբավարարության խնդիրը լուծելու համար, պետք է նախ՝ վերականգնել երիկամների աշխատանքը: Որոշակի փոփոխություններ մտցրեք ձեր կենսակերպ, սկսեք ճիշտ սնվել և մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular