ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայորդու հզոր բազուկը՝ վաղվա օրվա առհավատչյա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ թուրքի խոսքը «քոռ կոպեկի» արժեք չունի, հայերիս հայտնի էր դեռ վաղ ժամանակներից. հայոց պատմությունն է փաստում:

Ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց տվեց, որ պաշտոնական Բաքուն մի կողմից իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից՝ շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետևանք, ինչը չի կարող դատապարտելի չլինել, ու աշխարհը, անշո՛ւշտ, պետք է տա իր գնահատականն՝ այս ամենի հետ կապված:

Բայց մինչ վերջինս կամուկացի մեջ է ու չի կարողանում կողմնորոշվել, թե ում գցի, իսկ ում բռնի, մերոնք՝ մեր քաջարի տղերքը, շարունակում են ամեն վայրկյան կենացմահու կռիվ տալ ընդդեմ թշնամու՝ ազերիներին ու աշխարհին փաստելու, որ հայը ոչ մի պարագայում չի պատրաստվում մեկ միլիմետր անգամ զիջել շներին: Հայտնի է, որ հատկապես վերջին մի քանի օրերին կրկին խիստ պայթյունավտանգ է դարձել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծը. այստեղ ծավալվում են իրական մարտեր, որոնցում մերոնք վստահ հաղթանակներ են շարունակում գրանցել ու թշնամուն իր տեղը ցույց տալ:

Մասնավորապես, երեկ գիշերը թեժ մարտեր են ընթացել սահմանային որոշ հատվածներում, որոնց արդյունքում մերոնք ոչ միայն կործանարար հարված են հասցրել ադրբեջանցիներին ու հարկադրել նրանց հսկայական զոհեր տալ, այլև, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ ազատագրվել են մի քանի դիրքեր, որոնք քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ստիպված էր եղել միառժամանակ զիջել թշնամուն. հայկական զինված ուժերը մի լավ քոթակել են ասկյարներին ու ստիպել դրանց լռել ու համակերպվել վերջինը լինելու փաստի հետ:

Տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական խաղերի, յուրատեսակ դավադրությունների ֆոնին մերոնց հաղթանակը, ինչ խոսք, առավել քան կարևոր է, քանի որ միայն այդ հաղթանակների արդյունքում է, որ աշխարհն ու տարածաշրջանում ներգրավված տերությունների ղեկավարները ստիպված են լինելու հաշվի նստել հայկական կողմի հետ. աշխարհն ուժն է հարգում, ու եթե ուժեղ լինենք, մեր ձայնը չի կարող անտեսվել: Իսկ այն, որ ուժեղ ենք, փաստում են մեր հերոսները՝ իրենց անձնուրացությամբ ու բացառիկ հայրենասիրությամբ, ունեցած ռազմական տաղանդով ու ևս մեկ անգամ կապացուցեն, որ հայերս գերազանց մարտիկներ ենք, որ փառքով ենք պսակվել դեռևս հնագույն ժամանակներից:

Վստահ ենք՝ բացառապես մեր հերոսների բազկի ուժով ենք ամրագրելու արևի տակ ապրելու մեր բնատուր իրավունքն ու ստիպելու աշխարհին հասկանալ, որ առևտրի առարկա չենք դառնալու՝ ինչ էլ ուզում է լինի…:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular