ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Хотели как лучше а получилось как всегда

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ԱԺ-ում վերջապես կայացավ ՍԴ դատավորների ընտրությունը։ ՍԴ անդամների ընտրությանը 132 պատգամավորից մասնակցել է 88-ը: Նշենք, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը։ Ինչևէ, Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, Արթուր Վաղարշյանի օգտին 86 պատգամավոր, Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր։ Արարատ Միրզոյանը շնորհավորեց ՍԴ նոր դատավորներին, իսկ ահա հանրային արձագանքը աներևակայելի էր։

Այն, որ այս թեկնածուների նկատմամբ հանրային կարծիքը մեղմ ասած դրական չէր, հայտնի էր դեռ նրանց առաջադրման պահից, բայց որ ընտրությունից հետո նման աղմուկ կբարձրանա, փոքր-ինչ անսպասելի էր։ Երևի մարդիկ հույս ունեին, թե առաջադրվելը դեռ ընտրվել չէ։ Ու հիմա արդեն, շատերի համար անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենում։ Դեռ անցած տարի կառավարող կուսակցության առաջնորդը հայտարարում էր, թե ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Ըստ էության՝ այսօր հենց այդ դատավորներից մեկը դառնում է ՍԴ դատավոր։ Ու բնական հարցեր են առաջանում, թե օրինակ, Հրայր Թովմասյանն ինչով էր նորընտիրներից վատ։ Գուցե հենց նրան էլ պետք է ընտրե՞լ ՍԴ նախագահ։ Կամ, իրավապահ մարմինների բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պաշտոնանկ եղան հեղափոխությունից հետո, գուցե նրա՞նց էլ պետք է վերադարձնել՝ նրանք գոնե փորձառու են։

Քննադատությունների շարքում եղան նաև բազմաթիվ հումորային արձագանքներ, սակայն ընդհանուր պատկերը, դատելով առցանց արձագանքներից, ահագին տխուր ու հիասթափեցնող էր։ Ընդհանուր ու մոտավոր արձանագրումն այն է, որ ՍԴ-ի շուրջ վերջին տարիների զարգացումներից ու այսօրվա ընտրություններից հետո ունեցանք հանրային ավելի ցածր վստահություն վայելող ՍԴ, քան ունեինք մինչև իշխանափոխությունը։ Կարող ենք փաստել, որ ներկայումս իշխող թիմը չի ցանկանում հաղթել հաջորդ ընտրություններում, կամ պատրաստվում է հաղթել ցանկացած գնով, կամ՝ ընդհանրապես այդքան հեռու չի մտածում: Բոլոր նշված տարբերակները երկրին ոչ մի լավ բան չեն խոստանում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular