ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի պատճառով Թրամփը սպառնացել է ԱՀԿ-ի դեմ քայլեր ձեռնարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է քայլեր ձեռնարկել Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ՝ Չինաստանի վերաբերյալ ԱՀԿ-ի միջնորդ խմբի որոշման պատճառով: Այս մասին հաղորդել է ТАСС-ը:

Ավելի վաղ ԱՀԿ-ն անօրինական է ճանաչել չինական ապրանքների վրա ԱՄՆ-ի տուրքերի բարձրացումը:

«Մենք ստիպված կլինենք ինչ-որ բան անել ԱՀԿ-ի հետ, որովհետև այն Չինաստանին թույլ է տալիս չոր դուրս գալ ջրից», - ասել է Թրամփը լրագրողներին:

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ նա քննադատաբար է վերաբերվում կազմակերպությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular