ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը` թունավոր մեթիլ սպիրտից պատրաստված ալկոգելի մասին

ՖՈՏՈ

Օրեր առաջ YerevanToday-ը ռեպորտաժ էր պատրաստել օղիից թունավորման հետևանքով արձանագրված մահերի հետքերով, որտեղ նշվում էր նաև, որ մասնագետները զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա, իսկ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թույն է, որի հակաթույնը չկա, և որը կարող է հանգեցնել անդառնալի կուրությունից մինչև մահվան։ 

ArmDaily.amy Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեսչականում տեղյա՞կ են և քայլեր ձեռնարկվո՞ւմ են խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ Կոտոլյանը նշեց. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղյակ է և ստուգում է իրականացնում ալկոգելի ոլորտում»։ 

Նա այլ մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ ավելի մանրամասն տեղեկություն կունենանք ստուգման ավարտից հետո։

Հիշեցնենք, որ նշվում էր, որ շուրջ մեկ տոննա մեթիլ սպիրտ է օգտագործվել ալկոգելի արտադրության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular