ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է կորոնավիրուսի հաղթահարման նոր արդյունավետ միջոց

ՖՈՏՈ

Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Դիեգո) գիտնականները բացահայտել են, որ SARS-CoV-2-ը՝ առանց թոքերի բջիջների մակերևույթին գտնվող և կորոնավիրուսի ներթափանցման համար որպես ընկալիչ գործող հեպարան սուլֆատի մոլեկուլների, չի կարող վարակել բջիջները: Հարուցիչը հաղթահարելու նոր միջոցի մասին հաղորդվել է Cell ամսագրում հրապարակված հոդվածում:


Հայտնի է, որ SARS-CoV-2-ը ունի հասկաձև սպիտակուց, որը կապվում է ACE2-ի բջջային ընկալիչների հետ: Հեպարան սուլֆատը գործում է որպես կոռեցեպտոր, այսինքն՝ բջիջը վարակելու համար վիրուսը պետք է լրացուցիչ կապվի այդ մոլեկուլի հետ: Գիտնականները ցույց են տվել, որ ֆերմենտների օգնությամբ հեպարանային սուլֆատը հանելու դեպքում վիրուսի վարակելու ունակությունը 80-90%-ով նվազում է: Բացի դրանից, հեպարինը կարելի է արդյունավետորեն օգտագործել որպես խայծ՝ կորոնավիրուսը մարդու բջիջներից հեռու կապելու համար:


Ըստ հետազոտողների՝ ստացված արդյունքները կօգնեն նոր պատրաստուկներ մշակել կորոնավիրուսի դեմ: Սակայն դրա համար անհրաժեշտ է SARS-CoV-2-ով վարակված կենդանի մոդելների վրա փորձարկել հեպարինի և հեպարան սուլֆատի ինհիբիտորները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular