ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոնե լրագրող մնալուդ ճանապարհը մի փակի, հո մենք սաղ հիշում ենք». Հռիփսիմե Առաքելյան

ՖՈՏՈ

Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա լուսանկարիչ Գերման Ավագյանի արձանագրությունն է։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ իրադարձության մասին պատմող մի լուսանկար է։ Ողջ լրագրողական համայնքը 1998 թվականին ոտքի էր կանգնել։ Նիկոլը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էր և անցնում էր երկու քրեական գործով՝ զրպարտություն հոդվածով։ Ողջ լրագրողական համայնքը, թերևս անկախ Հայաստանի առաջին ակցիան էր կազմակերպել՝ քավության նոխազի մասնակցությամբ (այծի) ի պաշտպանություն իր կոլեգայի, իր գործընկերոջ։ Ես՝ 20֊ամյա մի երիտասարդ լրագրող աղջնակ, հավատալով, որ Նիկոլը ճիշտ էր ու ապօրինի հետապնդման էր ենթարկվում, որպես նորանկախ ԱՐ հեռուստաընկերության լրագրող, կոտորում էի ինձ Բաղրամյան 26֊ի մատույցներում։ Տարիների հետահայաց ուսումնասիրությունից շատ խորը կասկածներ ունեմ, որ մի ողջ լրագրողական համայնք արդյո՞ք չէր խաբվել։ Հիշեցի, որ ամիսներ առաջ՝ մրեց ու վիրավորեց լրագրողներին ծախված լինելու մեջ։ Էդ բոլոր "ծախված" լրագրողներն իրեն պաշտպանում էին 98֊ին։ էդ լրագրողների մեծ մասի հետ աղ ու հաց կիսած Նիկոլն էսօր ինչ կեղտ ասես լցնում է, անգամ չի վարանում շինծու քրեական գործեր կարել։ Նիկոլ ջան, գոնե լրագրող մնալուդ ճանապարհը մի փակի, հո մենք սաղ հիշում ենք
#Աստված_քեզ_օգնի

Hripsime Arakelian-ի լուսանկարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular