ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմը շատ մտահոգություններ վեր հանեց. Հովիկ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնում է ORER.am-ը, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հարց ուղղեց վարչապետին:
Այն վերաբերվում էր ապրիլյան ռազմական գործողությունների սրացմանը, որոնք ցույց տվեցին պետական կառավարման համակարգի բոլոր թույլ օղակներն ու բացերը, որոնք շտկման կարիք ունեն, սակայն շտկումների կարիք կա նաև ոչ ռազմական ոլորտում:
Պատգամավորի հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել կառավարությունը ռազմական ոլորտ չհանդիսացող, բայց ռազմաճակատի համար կարևոր նշանակություն ունեցող պետական ինստիտուտներում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ապրիլյան պատերազմը շատ մտահոգություններ վեր հանեց: Մենք քննարկելու, մտահոգվելու ու քննադատելու շատ հարցեր ունենք:
Ինչ վերաբերում է կառավարության ապագա անելիքներին, ասեմ, որ կառավարությունը միշտ նայում է դեպի առաջ` չմոռանալով դասեր քաղել անցյալից: Այս արագ փոփոխվող աշխարհում պետք է լինենք շատ զգուշավոր, պատասխանատու: Ապագայում մենք հանդես ենք գալու համապարփակ հայտարարությամբ, թե ինչ քայլեր ու փոփոխություններ ենք նախատեսում մեր գործողություններում»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նաև հարցրեց, թե ե՞րբ է տվյալ փաթեթը լինելու ԱԺ-ում, և արդյո՞ք դա ենթադրելու է բյուջետային փոփոխություններ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբ կլինի փաթեթը, այն կքննարկվի ԱԺ-ում: Նաև հորդորեց այս իրավիճակը չօգտագործել պոպուլիզմի համար:
«Որոշ քաղաքական գործիչների պոպուլիզմն արդեն խեղդում է: Թե ում ջրաղացին են նրանք ջուր լցնում, անհայտ է: Խոսում ենք համախմբումից, բայց խոսքերը պետք վերածենք գործի, միավորենք մեր ուժեր, ոչ թե քարկոծենք ու ցեխ շպրտենք քաղաքական գործիչների վրա: Հենց մամուլի ներկայացուցիչներին ու միկրոֆոնները տեսնում են, լրիվ ուրիշ մարդ են դառնում:
Դա վերաբերում է այն մարդկանց, ում խեղդում է պոպուլիզմը»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին` հավաքվել, քննարկել, որտեղ և կառավարությունը կներկայացնի իր տեսլականը:


Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular