ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանին ասել են, որ կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի ամբողջ գումարը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանը իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, եւ դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց:

Եվ չնայած խմբակցության անդամները հայտարարում էին, թե չգիտեն Բագրատյանի որոշման պատճառները, սակայն տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցված, եւ նա շուրջ 50 մլն դրամի պարտավորություն ունի, որը պետք է վերադարձնի պետությանը:

Եվ, ահա, պատգամավորը հույս է ունեցել, թե դուրս գալով խմբակցությունից եւ կուսակցությունից՝ նրան ներվելու է ամեն ինչ, եւ անգամ գումար վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն իրականում այդպես չէ, եւ վերջերս Սերգեյ Բագրատյանին ասել են, որ նա պետք է կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի աբողջ գումարը:

Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը կրկին ընդհատակում է, այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին եւ, առհասարակ, չի շփվում ոչ մեկի հետ: Այսպիսով, Սերգեյ Բագրատյանին ասել են, որ, միեւնույնն է, պետք է ամբողջ գումարը նա վերադարձնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular