Ամերիկացի նկարիչը ցանկանում է գնել Լենինի մարմինը
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի նկարիչ Դևիդ Դատունան մտադիր է Վաշինգտոնում կառուցել Վլադիմիր Լենինի դամբարանի կրկնօրինակը և գնել հեղափոխական գործչի մարմինը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով նկարչի մամլո ծառայությանը:
Նկարիչը կարծում է, որ այդ կառույցն անհրաժեշտ է ԱՄՆ-ում տեղի ունեցող զգալի «սոցիալ-կոմունիստական» փոփոխությունների պատճառով, որոնք արտահայտվում են հասարակական շարժումներով հերթական նախագահական ընտրությունների նախաշեմին:
«Ամերիկացիները հոգնել են ագրեսիվ կապիտալիզմի քաղաքականությունից, որի շրջանակներում ստիպված են ողջ կյանքը վարկեր մարել և ազատ հասանելիություն չունենալ բժշկությանը»,- մտորում է ամերիկացին՝ հավելելով, որ Լենինն ու նրա դամբարանը փոփոխությունների ամենավառ խորհրդանիշերն են, որոնք ԱՄՆ-ին հիմա ավելի շատ են պետք, քան Ռուսաստանին:
Լենինի մարմնի համար Նյու Յորքում ապրող արտիստն առաջարկում է 1 մլն դոլարի կանխավճար անել, սակայն պնդում է, որ այն գնելու համար պատրաստ է 1 մլրդ դոլար հավաքել:
Լենինի մարմինը 1924 թվականից պահվում է Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում՝ Կրեմլի պատի մոտ: