ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ Նավալնու գործի հետ կապված

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ կապված, հաղորդում է «Մեդուզա»-ն:

Եվրախորհրդարանը կոչ է արել անհապաղ միջազգային հետաքննություն սկսել ԵՄ-ի, ՄԱԿ-ի, Քիմիական զենքի արգելման հարցով կազմակերպության եւ Եվրոպայի Խորհրդի մասնակցությամբ, իսկ ՌԴ իշխանություններին կոչ է արել միանալ հետաքննությանը:

Բացի այդ, Եվրախորհրդարանը պահանջել է որքան հնարավոր է շուտ մշակել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներն ու ուժգնացնել պատժամիջոցները:

Ինչպես նաեւ ԵՄ-ին կոչ է արվում վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բացի այդ, դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը, ընդդիմության աջակցությունը, ինչպես նաեւ մեկուսացնել Ռուսաստանին միջազգային խոշոր ֆորումներում:

Եվրախորհրդարանի բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրում եւ պարտդիր իրավաբանական ուժ չունի: ԵՄ մակարդակով պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է միության բոլոր երկրների իշխանությունների համաձայնությունը:

Բանաձեւի առաջարկները, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն սեպտեմբերի 21-ին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular