ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bugatti-ն կվաճառվի խորվաթներին

ՖՈՏՈ

Motor Authority-ն հաղորդել է, որ Volkswagen կոնցեռնի ղեկավարությունը հավանություն է տվել Bugatti-ն էլեկտրական ավտոմեքենանար արտադրող խորվաթական Rimac ընկերությանը վաճառելու գործարքին: Սակայն կոնցեռնի վերահսկիչ խորհուրդը դեռևս հավանություն չի տվել: Ուզում են գործարքի մեջ ներգրավել Porsche-ին, որը պատրաստվում է մեծացնել իր մասնաբաժինը Rimac-ում, պայմանների համաձայն՝ նա կարող է աճել՝ հասնելով 49%-ի:

Ենթադրվում է, որ Volkswagen-ը որոշել է Bugatti-ն վաճառել մաժորիտար բաժնետեր և ընկերության վերահսկիչ խորհրդի ղեկավար Ֆերդինանդ Պիեխի մահից հետո: Կոնցեռնն այլևս չի ցանկանում գումար ծախսել, այսպես կոչված, հոբբի-ապրանքանիշերի վրա. այն պատրաստվում է ռեսուրսներն ուղղել թվայնացման ու ավտոմատ վարման զարգացմանը:

Bugatti ապրանքանիշը թողարկում է լյուքս դասի ավտոմեքենաներ: Ընկերությունը գերմանական Volkswagen կոնցեռնի կազմի մեջ է: Անցած գարնանը Ժնևի ավտոսրահում ընկերությունը ցույց է տվել մեքենա՝ այն ներկայացնելով՝ որպես աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան: La Voiture Noire-ը եզակի է և հավաքվել է հիպերմեքենա Chiron-ի հիման վրա: Ավտոմեքենայի կապոտի տակ ութլիտրանոց շարժիչ W16-ն է, որը 2,5 վայրկյանում կարող է արագանալ՝ հասնելով 100 կմ/ժ-ի: Առավելագույն արագությունը 420 կմ/ժ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular