ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկգլխանի երեխա է ծնվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մյանմայի մայրաքաղաք Նայպիդոյում ծնվել է երկգլխանի երեխա: Այս մասին հաղորդել է Myanmar Times-ը:

Նորածինը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 16-ին: Նա ընտանիքի երկրորդ երեխան է: Տղայի մայրը՝ 29-ամյա Սանդա Մյինը, հիվանդանոց է տեղափոխվել հղիության 8-րդ ամսում: Ծննդաբերության ժամանակ բարդացումների պատճառով նրան կեսարյան հատում են արել:

Ծննդից հետո նորածինը կշռել է 2,5 կիլոգրամ: Նա ունի վերջույթների և ներքին օրգանների մեկ հավաքածու: «Ավելորդ գլուխը չհաշված՝ նորածինը լիովին առողջ է, - հայտարարել է հիվանդանոցի տնօրենը, - Ես սիամական երկվորյակներ եմ տեսել, բայց սա առաջին դեպքն է, երբ երկգլխանի երեխա եմ տեսնում»:

Սեպտեմբերի 17-ին տղային տեղափոխել են մայրաքաղաքի մանկաբուժական հաստատություն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հաղորդել է ТАСС-ը:

Ավելի վաղ հաղորդվել է Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում ծնված երկգլխանի երեխայի մասին: Բժիշկները հայտնել են, որ երեխան ունի երկու գլուխ, երկու ողնաշար, բայց մեկ սիրտ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular