ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է կորոնավիրուսը բուժող պատրաստուկ «Արեպլիվիրի» արժեքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոր կորոնավիրուսային համաճարակի բուժմանն ուղղված պատրաստուկ (պրեպարատ) «Արեպլիվիրի» համար առաջարկված արժեքը կազմել է 12 320 ռուբլի: Այս մասին РИА Новости-ին հաղորդել է «Պրոպոմեդ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Մլադենցևը:

«Այս գինն այս կամ այն կերպով կապված է բժշկական հաստատության մատակարարման արժեքի հետ: Մենք չենք կարող բյուջեի և մանրածախ առևտրի համար երկու տարբեր արժեք ունենալ, ուստի սա այն գինն է, որը փաստացի կերպով ձևավորվել է», - բացատրել է Մլադենցևը:

Պատրաստուկը ստեղծվել է ֆավիպիրավիրի հիման վրա: Հունիսի վերջում այն արժանացել է առողջապահության նախարարության հավանությանը, սակայն դեռևս օգտագործվել է միայն հիվանդանոցային պայմաններում:

«Պրոպոմեդի» մասնագետները մշակել են ամբողջական ցիկլի արտադրության սեփական տեխնոլոգիա: «Արեպլիվիրը» երկուշաբթի օրվանից կհայտնվի մայրաքաղաքի դեղատներում:

Նախօրեին ֆավիպիրավիրի վրա հիմնված մեկ այլ դեղ է վաճառքի հանվել՝ «Ռ-Ֆարմ» ընկերության «Կորոնավիրը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular