ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 «միֆ» պսորիազի մասին, որոնց մարդիկ պետք է դադարեն հավատալ

ՖՈՏՈ

Պսորիազն աուտոիմունային հիվանդություն է, որն ախտորոշվում է Երկրի բնակչության 2-4%-ի մոտ: Հիվանդների հստակ թիվը պարզելը բավական դժվար է, քանի որ ոչ բոլորն են դիմում մասնագետին՝ վերագրելով հիվանդության ախտանշանները ալերգիային:

Այս հիվանդությունը չի համարվում շատ տարածված խանգարում, ուստի զարմանալի չէ, որ կան բազմաթիվ «միֆեր» դրա մասին, որոնց դեռ շատերը հավատում են: Մասնագետները ներկայացրել են ամենատարածված «միֆերը» պսորիազի մասին, որոնց մարդիկ պետք է դադարեն հավատալ:

Պսորիազը վարակիչ է

Պսորիազը ոչ թե վարակիչ հիվանդություն է, այլ աուտոիմունային, ուստի այն չի կարող փոխանցվել հիվանդից առողջին: Այլ կերպ ասած՝ մարդու մաշկի որոշակի հատվածների բջիջները նորմայից մի քանի անգամ հաճախ են կիսվում, ինչի արդյունքում մաշկը չի հասցնում վերականգնվել և ի հայտ են գալիս մաշկի կերատինային շերտից կազմված վահանիկներ:

Պսորիազը ժառանգական հիվանդություն է

Պսորիազի հարցում ժառանգական նախատրամադրվածությունը խաղում է որոշակի դեր, սակայն ոչ որոշիչ: Լինում են դեպքեր, երբ մարդը չի հիվանդանում անգամ «վատ» ընտանեկան անամնեզի դեպքում, իսկ երբեմն էլ հիվանդությունն ախտորոշվում է մի մարդու մոտ, որի հարազատներից որևէ մեկը երբևէ չի բախվել պսորիազի խնդրին:

Պսորիազն առաջանում է սթրեսի պատճառով

Պսորիազը կարող է կրկնվել սթրեսի պատճառով միայն այն մարդկանց մոտ, որոնց ախտորոշումն արդեն պարզ է: Այս հիվանդությունը կարող է առաջին անգամ ի հայտ գալ լուրջ հուզական ապրումների հետևանքով, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ սթրեսը միայն խթանիչ հանգամանք է, այլ ոչ թե պատճառ:

Պսորիազի պատճառը սխալ հիգիենան է

Վատ հիգիենայի պատճառով պսորիազի ախտանշանները կարող են մի փոքր սրվել, սակայն հիվանդությունը չի զարգանում սխալ հիգիենայի պատճառով: Ավելին՝ մաքրության մոլուցքը, հաճախակի շերտազատումներն ու նմանատիպ այլ հիգիենիկ պրոցեդուրաները կարող են վնասել և էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակը:

Պսորիազը հաճախ հանդիպում է կանանց մոտ

Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ պսորիազը կապված չէ սեռի հետ: Այս հիվանդությունը հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդմանց մոտ և սեռն այս դեպքում որևէ նշանակություն չունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular