ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ դեսպանատունը ներկայացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին և 25-ին Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երեւան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից:

Նույն ընկերությունը նույն օդանավակայանից ևս մեկ՝ Մոսկվա–Երեւան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին:

«Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչեւ 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետեւյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին«,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular