ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 13 215 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում: Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի սանիտարական ծառայություն Santé publique-ը:

Չորեքշաբթի երկրի իշխանությունները հաղորդել են օրական կորոնավիրուսով 10 593 վարակվածների մասին:

Համաճարակի սկսվելուց ի վեր՝ երկրում վարակվել է ավելի քան 428 հազար մարդ:
Անցած օրվա ընթացքում մահացել է 123 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 31 249:

Վերջին շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է 3626 մարդ, որոնցից 571-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular