ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ստատուսագրությամբ։

Էլիտաների խնդիրը, որը տարբեր դրսևորումներով, հատկապես հեղափոխությունից հետո, անընդհատ քննարկվում է հանրային-քաղաքական դիսկուրսում, այս լույսի ներքո միանգամայն այլ երանգ է ստանում։

Հայաստանը, փաստորեն, ունի նոմինալ քաղաքական էլիտա, որն իր վարքագծով ու գործունեությամբ ոչ թե փորձում է բարձրացնել հանրային գիտակցության մակարդակը, այլ ինքն է իջնում այդ գիտակցության ստորոտներ։ Ոչ թե իջնում է, այլ, ինչպես ցույց է տալիս կյանքը, չի կարողանում բարձրանալ այդ ստորոտներից, որտեղ գտնվել է սկզբնապես։ Իսկ դա նշանակում է, որ բովանդակային առումով Հայաստանն ունի ոչ թե ընտրախավ կամ վերնախավ, այլ հակաէլիտա, որը նոմինալ իմաստով զբաղեցրել է քաղաքական էլիտայի կարգավիճակը։

Կարճաժամկետ հատվածում այս հակաէլիտար իրավիճակը հասարակության համար ապահովում է դիտարժան տեսարաններ, իշխանությունը կամ այլ քաղաքական խմբեր ստանում են մանր դիվիդենտներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դեգրադացնում է ոչ միայն ուղղակի քաղաքական կյանքը, այլ նաև հանրային, հասարակական հարաբերությունները, քանի որ հանրությունն ամեն օր լսում ու տեսնում է հայհոյանք, ատելություն, ցածրարժեք խոսք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular