ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում

ՖՈՏՈ

Բժիշկներն ասում են, որ եթե հիվանդը լյարդի հետ կապված խնդիրներ չունի, առողջ է: Այդ օրգանը կատարում է ավելի քան 500 գործառույթ: Ու եթե դրա հյուսվածքները վնասված են, պետք է անհապաղ գործել:Անանուխը, արևքուրիկը և եղերդը լեղամուղ դեղաբույսեր են:

Ամեն անգամ համեղ թեյ խմելով՝ կանխարգելում եք լյարդի հիվանդությունները:Ուստի առաջարկում ենք սննդակարգում ներառել լյարդի համար բուժիչ միանգամից մի քանի ըմպելիք:

Անանուխի թեյԽորը ամանի մեջ 1 լ ջուր լցրեք: Ջուրը տաքացրեք մարմանդ կրակի վրա: Եռման վիճակի մի հասցրեք:Ավելացրեք 50 գ անանուխ: Մարմանդ կրակի վրա եփեք ևս 5 րոպե:Եփուկը վերցրեք կրակի վրայից և թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի:1 նարնջի և 1 կիտրոնի հյութ քամեք: Երբ ջուրը սառի, ավելացրեք նարնջի և կիտրոնի հյութը: Խառնեք ամենը:Ավելացրեք 3 ճ/գ մեղր ու ևս մեկ անգամ խառնեք:Քամեք պատրաստի եփուկը:Խմեք օրական 1 բաժակ 2 շաբաթ:

Բույսերի խառնուրդով եփուկԽառնեք 1-ական ճ/գ արևքուրիկ, երիցուկի, ծիծեռնախոտի ծաղիկներ և մատուտակի արմատ: Ավելացրեք 2 ճ/գ անանուխի տերևներ:1 ճ/գ այս խառնուրդի վրա 250 մլ ջուր լցրեք:Խառնուրդը եռացրեք, ևս 5-6 րոպե եռացրեք մարմանդ կրակի վրա:Քամեք արդեն սառած եփուկը:Խմեք 1-ական բաժակ ամեն առավոտ և 0,3-ական բաժակ՝ ճաշին և ընթրիքին: Մաքրման կուրսը տևում է 3-4 շաբաթ:

Եղերդի արմատով թուրմԽառնեք 2 ճ/գ եղերդի արմատ (Корень цикория) և 2 ճ/գ անանուխ:Վրան 250 մլ եռացած ջուր լցրեք և ծածկեք կափարիչով:Թողեք թրմվի 30 րոպե:Թուրմը քամեք:Խմեք 0,5-ական բաժակ օրական 2-3 անգամ 3 շաբաթ:Կարող եք նաև լյարդը մաքրել ոչ թե բույսերի խառնուրդով, այլ բույսերը հերթով եփելով ու խմելով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular