ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի՞ է քնել և լողալ ոսպնյակներով

ՖՈՏՈ

Ոսպնյակները, ինչպես կոնտակտային, այնպես էլ դեկորատիվ, այսօր շատ տարածված են ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը նույնպես բացառություն չէ: Ի տարբերություն ակնոցների՝ դրանք չեն սահմանափակում տեսադաշտը, չեն թաքցնում դեմքի մի մասը եւ ունեն մի շարք այլ առավելություններ: Սակայն ոսպնյակներ կրող մարդկանց պետք է հիշել անվտանգության կանոնների մասին:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը, ոսպնյակները, այդ թվում՝ դեկորատիվ, վտանգավոր չեն, եթե դրանք ճիշտ են օգտագործվում, եւ պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները:

Մասնավորապես, առանց ոսպնյակները հանելու քնելը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների` հիպոքսիայից՝ թթվածնի պակաս, մինչեւ եղջերաթաղանթի վնասում` քնի մեջ ոսպնյակների տեղաշարժի պատճառով:

Ինչ վերաբերում է լողալուն, ցանկալի է չլողալ ոսպնյակներով: Մասնագետի խոսքերով՝ լողավազաններում, չնայած նրան, որ դրանց մեջ ջուրը քլորացված է, սովորաբար լինում են տարատեսակ վարակներ, որոնք կարող են ընկնել ոսպնյակի տակ ու այնտեղ մնալ, ինչը կարող է հանգեցնել տարատեսակ խնդիրների:

Մյուս կողմից, առանց ոսպնյակների եւ ակնոցի լողալը նույնպես հեշտ չէ, հատկապես եթե մարդը շատ թույլ տեսողություն ունի: Այնուամենայնիվ, ոսպնյակներով ջրի մեջ գտնվելիս պետք է մեծ զգուշություն պահպանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular