ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 ժողովրդական միջոց՝ ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիայի բուժման համար

ՖՈՏՈ

Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ նեղ, անհրամար կոշիկով, սխալ սննդակարգով, ժառանգականությամբ, հարթաթաթությամբ, ռևմատիզմով և այլն։

 

Որպես կանոն ոտքի ելուստից ազատվելու համար բժիշկները նշանակում են հատուկ ուղղիչ սարք, որը անհրաժեշտ է կրել բավական երկար ժամանակ։ Ծանր դեպքերում նշանակվում է նաև վիրահատություն։

 

Սակայն ժողովրդական բժշկության մեջ կան որոշ մեթոդներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից։

 

1.  Առաջին հերթին հարկավոր է մաքրել օրգանիզմն ավելորդ աղերից։ Դրա համար հարկավոր է երեկոյան 1 ճաշի գդալ մանրացրած դափնու տերևներին ավելացնել 300 մլ ջուր, եռացնել, եփել ևս 5 րոպե, անյուհետև լցնել թերմոսի մեջ և թրմել ամբողջ գիշեր։ Առավոտյան եփուկը հարկավոր է քամել և ընդունել օրվա ընթացքում քիչ-քիչ (փոքր կումերով)։ Եփուկը հարկավոր է խմել 3 օր, այնուհետև անել մեկշաբաթյա դադար և կրկնել կուրսը։ Թուրմն անհրաժեշտ է պատրաստել ամեն երեկո և ընդունել թարմ վիճակում։

 

2.  Դափնու 5 խոշոր տերևին ավելացնել 100 մլ օղի և մեկ շաբաթ թրմել՝ ընթացքում պարբերաբար թափահարելով։ Ոտքերը դնել սոդայի տաք լուծույթի մեջ (1 ճաշի գդալ սոդան լուծել 3 լիտր ջրում), այնուհետև մառլյան թրջել վերոնշալ թուրմով և ամբողջ գիշեր դնել ելուստին։ Կոմպրեսի վրայից հարկավոր է հագնել գուլպա։ Այս միջոցը կօգնի ընդամենը 2 ամսում ազատվել ցավոտ ելուստից։

 

3.  Ասպիրինի 5 դեղահաբը մանրացնել և լուծել 10 մլ յոդի մեջ։ Ստացված լուծույթը կարելի է օգտագործել ոչ միայն այս հիվանդության բուժման համար։ Այն նաև շատ օգտակար կլինի հոդերի ցանկացած խնդրի դեպքում

 

4.  Յոդը նույնպես շատ արդյունավետ է և օգնում է մեղմացնել ցավն ու նվազեցնել բորբոքումը։ Անհրաժեշտ է 30 օր քնելուց առաջ ոտքերը դնել տաք ջրի մեջ, այնուհետև ոսկորի ելուստի հատվածում յոդ քսել։

 

5.  Խառնել հավասար քանակությամբ յոդն ու կիտրոնի հյութը և ստացված խառնուրդն օգտագործել ոչ միայն ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան, այլև կրունկի ոսկրակոշտուկները բուժելու համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular