ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի՞ հիվանդությունների են հակված աշնանը ծնված երեխաները

ՖՈՏՈ

Աշնանը ծնված երեխաներն առավել հակված են ասթմայի, ալերգիայի եւ խոտային տենդի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով բժիշկ Ջեսիկա Հուեյին։

Բժիշկ Հուեյն աշխատում է Կոլորադո նահանգի Ազգային հրեական առողջության բժշկական կենտրոնում։ Նրա թիմը նշված հիվանդությունների հանդեպ ավելի շատ արտահայտված հակվածություն է հայտնաբերել աշնանը ծնված երեխաների շրջանում։  Այս երեխաների մոտ հաճախ լինում է ատոպիկ երթ՝ ալերգիկ ռեակցիաներ, որոնք ավելի լուրջ հիվանդությունների են բերում։ Մասնագետների խոսքով՝ դա կարող է կապված լինել բակտերիային միջավայրի հետ։

Գիտնականների խոսքով՝ ալերգիան, հավանաբար, հայտնվում է նորածին շրջանում, երբ ալերգեններն անցնում են նորածնի չոր եւ ճրթճրթացող մաշկի միջով։ Գիտնականները ներկայումս փորձում են պարզել՝ աշնանը երեխաների մաշկն իսկապե՞ս պակաս պաշտպանված է դառնում։

«Եթե մենք կարողանանք միջամտել անչափ վաղ տարիքում, արգանդից երեխայի դուրս գալուց անմիջապես հետո, ապա դա, հավանաբար, մեզ կօգնի կասեցնել ատոպիկ երթի զարգացումը»,- ասել է բժիշկ Հուեյը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular