Թրամփին փորձել են թունավորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի իրավապահները ճանապարհին բռնել են թունավորված ծանրոցը, որը հասցեագրված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրել է CNN-ը:
Նամակագրության ուսումնասիրության ընթացքում, որն անցկացվում է Սպիտակ տանը, ծանրոցներից մեկում ռիցին թույն են հայտնաբերել: Այս ուժեղ ազդեցությամբ նյութը ստանում են գերչակի լոբուց:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, որը պաշտպանում է կառավարության ղեկավարին, հետաքննություն է սկսել: ՀԴԲ-ն նույնպես անցկացնում է քննչական միջոցառումներ: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը