ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները պետք է մտածեն ֆերմերին ոտքի կանգնեցնելու մասին, ոչ թե միջնորդի դեր ստանձնեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հետաքրքիր է, որ մինչ օրս ֆերմերներն ու վերամշակողները չեն կարողանում իրար հետ լեզու գտնել: Դրա պատճառները շատ են ու խորքային, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ ֆերմերները շարունակում են իրենց հույսը վերամշակողների վրա դնել, չնայած որ կարող էին այլ լուծումներ գտնել:
 
Օրերս Արմավիրի մարզում սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվողներն էին ոտքի կանգնել: Բողոքում էին, որ իրենց աճեցրածը գործարանները չեն մթերում: Ու թեև խնդիրն ամբողջությամբ կարգավորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Արմավիրի մարզպետարանի ջանքերով, բայց այս ամենը խոսում է այն մասին, որ չլուծված խնդիրներ կան, որոնք այնքան շատ են, որ հնարավոր չէր մեկ կամ երկու տարում լուծել:
 
Խոսքը փոքր արտադրական կարողություններ հիմնելու մասին է: Այս դեպքում ոչ թե ֆերմերները կգնան գործարանատիրոջ դուռը այլ՝ հակառակը: Բացի այդ, դրա շնորհիվ շուկան կազատականացվի, կլուծվեն շատ այլ հարակից հարցեր:
 
 
Մինչդեռ նախորդ տարիներին արմատավորված երևույթներն առայժմ թույլ չեն տալիս ֆերմերային տնտեսություններին զարգանալ և տնտեսություն զարգացնել: Կոպեկներով իրենց աճեցրած բերքը վերամշակողներին հանձնելու երևույթը թույլ չի տալիս զարգանալ: Այդ իսկ պատճառով էլ ֆերմեները շարունակում են կախված մնալ վերամշակող ձեռնարկությունների տերերի տրամադրություններից: Եվ ամենևին էլ զարմանալի չի լինի, որ մի օր էլ հանկարծ պարզվի, որ ֆերմերների մեջ դժգոհություն առաջացնելու համար են այս կամ այն սեփականատերը որոշել միրգ կամ բանջարեղեն չմթերել, որպեսզի գյուղացուն, փաստացի, կանգնեցնեն լուրջ փաստի առջև: Այս և այսօրինակ հարցրի շուրջ պետք է մտածեն իշխանությունները, ոչ թե տարիներ շարունակ միջնորդի դեր ստանձնեն մասնավոր երկու կողմերի միջև, որպեսզի թե՛ երկրի տնտեսությունը զարգանա, թե՛ շուկան զարգանա:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular