ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն է պատճառը, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը վերադարձան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

lragir.am-ը գրում է.

Եվ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և նախկին տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն  մասնակցել են ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերին, այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

"Եվ պարոն Բեգլարյանի, և պարոն Աբրահամյանի տրամադրությունը շատ բարձր էր, նրանք կառուցողական, արդյունավետ աշխատում են, աշխատելու են մեր կազմում, և մամուլի գրած հեքիաթներին մի հատացեք: Եվ Աբրահամյանը, և Բեգլարյանը մեր թիմի առանցքային անդամներ են”,- ասաց նա:

Հարցին, թե Կարեն Կարապետյանը կանդամակցի՞ ՀՀԿ-ին, Շարմազանովը պատասխանեց, որ օրը կգա, բարին էլ հետը, յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում անդամակցել այս կամ այն կուսակցությանը, թե ոչ:

«Այն, որ Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որի ղեկավարը ՀՀ նախագահն է, դա նորություն չէ: Կլինի նա կուսակցական, թե չի լինի, կորոշեն ինքն ու հանրապետության նախագահը»,- հավելեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular