ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում մեծ բարեփոխումներ չեն եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանն է։

—Պարո՛ն Սուքիասյան, Ազգային ժողովում իշխանության ու ընդդիմության միջև կարծես անբովանդակ բանավեճ է ծավալվում ժամանակ առ ժամանակ։ Միմյանց հասցեին վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչում, ԲՀԿ-ն պահանջում է կառավարության, իսկ ԼՀԿ-ն՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում։

— Մեր երկում կա կորոնավիրուսի ճգնաժամ և կան ուժեր, որոնք ինչ-որ առիթներ փնտրելով, խորացնելով, օգտվելով նաև ճգնաժամի արդյունքում իշխանության ձեռք բերած վատ դրությունից փորձում են հավելյալ ճնշում գործադրել իշխանության վրա։ Ամեն մեկը իր նպատակը ունի։ ԲՀԿ-ն և մի քանի այլ ուժեր՝ ՀՅԴ և նախկին իշխանությունների նպատակը մեկն է՝ առաջացնել հավելյալ անկայունության օջախներ, հարվածել իշխանության լեգիտիմությանը, առաջացնել իրադրություն և պահանջել հրաժարական։ ԼՀԿ-ի նպատակը այլ է՝ նրանք հավանաբար ձգտում են կայուն ընդդիմադիրի գործունեությունը մենաշնորհել իրենց և հավանաբար ձգտում են երկրորդ ուժեղ ընդդիմություն դառնալուն։ Բայց այստեղ իշխանությունը ունի որոշակի պարտականություններ, տպավորություն է թե իշխանությունը այսպես ասած իր աջը քաշել է և իր գործերով է զբաղվում, բայց իշխանությունը պետք է իմանա, որ, ամեն դեպքում, հասարակության մեջ ինչ-որ դժգոհություններ կան։ Եվ այդ ուժերը օգտագործելով հասարակության դժգոհությունը հարվածելու են իշխանության լեգիտիմությանը։ Այստեղ կասեմ հետևյալը՝ ԿԳՄՍ նախարարի ներկայացված պահանջը չափազանցված է։ Նախ ԿԳՄՍ նախարարի ներկայացրած այն տեսակետը, որ կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ են եղել դա այդպես չի՝ Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում մեծ բարեփոխումներ չեն եղել, եղել են մի քանի փոփոխություններ, մի քանի գիրք, մի քանի չափանիշ, իսկ կրթության սիստեմ չի փոխվել, հետևաբար նախարարության ներկայացրած լուրջ բարեփոխումները չափազանցություն է։ Բայց մյուս ուժերը չեղած բանից սարքել են մի լուրջ հարց և փորձում են օգտվելով այդ իրավիճակից հարվածել իշխանությանը։ Եթե չլիներ կրթության հարցը այդ ուժերը առխիվից մեկ այլ թեմա կնտրեին և կանդրադառնային այդ թեմային հետևաբար կրթության հարցը շատ լուրջ դրված չի։

 — Ինչ եք կարծում այս ընդդիմադիր ուժերի կողմից արտախորհրդարանական ուժերի հետ միավորվելը հնարավո՞ր է։

— Հնարավոր է։ ԲՀԿ, ՀՅԴ, Հայրենիք, Քոչարյան, Սարգսյան այս ուժերը, եթե նույնիսկ ուղիղ չմիավորվեն հավանաբար առանձին - առանձին կգործեն, բայց էլի մեկ նպատակով։ Իսկ ուղիղ միավորվել չեմ կարծում, որովհետև իրենց ուժը կթուլանա, քանի որ ամեն մեկը մի արատ ունի հայ ժողովրդի աչքին։ Իսկ այդ ուժերի նպատակը մեկն է՝ խփել իշխանությանը և տապալել հեղափոխությունը։ Կգործեն առանձին, թե առանձին էպիզոդներում կմիավորվեն դա կարևոր չի։ Տպավորություն է, որ բոլորը աշխատում են մեկ նպատակի համար՝ տապալել գործող իշխանությանը։ Այդ պատճառով ես մեր իշխանությանը առաջարկում եմ մի քիչ լրջություն, և չպետք է անտեսել, այն ինչ-որ կա պետության մեջ և քայլեր ձեռնարկել իրենց լեգիտիմությունը բարձրացնելու համար։ Հակառակ պարագայում կարող են այլ հարցեր առաջանալ։

— Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռք առնի իշխանությունը տվյալ իրավիճակը հաղթահարելու համար։

— Հեղափոխական իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ունի լեգիտիմության անկում։ Չնայած նրան, որ իշխանությունը վայելում է ժողովրդի սերը, ամեն դեպքում որոշակի անկում է գրանցվել, քանի որ հասարակությունը ուներ որոշակի պահանջներ, որոնք չեն կատարվել, չնայած այն հանգամանքին որ իշխանությունը իր առջև այդ պահանջը չէր դրել, բայց ժողովուրդը այդ պահանջը դրել էր՝ պատժել իրեն կողոպուտի ենթարկած, իրեն արտագաղթի ենթարկած պարագլուխներին։ Մարդկանց պահանջը այսօր դա է և եթե իշխանությունը համապատասխան քայլեր անի ապա կբարձրացնի իր լեգիտիմությունը։ Բայց դա ոչ միայն իր լեգիտիմությունը պահելու համար է, այլ նաև նրա համար, որ Հայաստանը նոր կյանք ստանա։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular