ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեգան Մարկլի որդին մեկ բառով երջանկացրել է արքայազն Չարլզին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեգան Մարկլի որդի Արչին, ով մեկ տարեկան և չորս ամսական է, մեկ խոսքով երջանկացրել է իր պապիկ արքայազն Չարլզին: Ըստ բրիտանական թերթ The Sun-ի՝ երեխան նրան անվանել է «պա»:

Թագավորական ընտանիքը սեպտեմբերի 15-ին՝ արքայազն Հարրիի ծննդյան օրը հաղորդակցվել է տեսակապով: Առցանց խոսակցության ժամանակ Սասեքսի դուքսը փչել է կնոջ՝ Մեգան Մարկլի կողմից պատրաստված տոնական տորթի մոմերը: Սակայն հավաքվածների հատուկ ուշադրությունը գրավել է նրանց որդի Արչին: Տղան արքայազն Չարլզին անվանել է «պա»՝ անտարբեր չթողնելով պապիկին:

Նշվել է, որ Արչին առաջին անգամ խոսել է մի քանի ամիս առաջ: Նա անգամ սովորել է մի քանի բառ արտաբերել, այդ թվում՝ «մայրիկ», «հայրիկ», «գիրք» և «շուն» բառերը:

Արքայազն Ուիլյամը չի մասնակցել եղբոր 36-ամյակի կապակցությամբ ընտանեկան հավաքին: Այսպիսով Քեմբրիջի դուքսը ԶԼՄ-ների մոտ մտավախություն է առաջացրել, որ նրա և արքայազն Հարրիի միջև հարաբերությունները դեռևս լարված են:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular