Եվրոյի փոխարժեքը բարձրացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 8-ից ի վեր՝ սեպտեմբերի 21-ին առևտրի մեկնարկի ժամանակ եվրոյի փոխարժեքն առաջին անգամ բարձրացել է: Այս տվյալը Lenta-ն վերցրել է Մոսկվայի բորսայից:
11:10-ի դրությամբ՝ եվրոն աճել է՝ հասնելով 90,17 ռուբլու: Դոլարը նույնպես թանկացել է (0,6%-ով): Ամերիկյան արժույթը՝ սեպտեմբերի 8-ից սկսած, առավելագույնը վաճառվում է 76,23 ռուբլով: Գլխավոր ռուսական ֆոնդային ինդեքսները՝ Մոսկվայի բորսան և РТС-ը, կորցնում են համապատասխանաբար 1,24 և 2,2%:
Ռուբլու վրա ճնշում է գործադրում նավթի գնանկումը: Անցյալ շաբաթվա աճից հետո Brent-ը կորցրել է 2,4%՝ մոտենալով 1 բարելի դիմաց 42 դոլարի: WTI տեսակը 2,6%-ով իջել է՝ հասնելով 40 դոլարի:
Զարգացող շուկաների արժույթների՝ ներառյալ ռուբլու համար լրացուցիչ վտանգ է թուրքական լիրայի շարունակական անկումը, որը դոլարի նկատմամբ ընկել է՝ պատմության մեջ նվազագույնի հասնելով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը