ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պատրաստել մաշկն ախտահանող ու մաքրող բնական միջոց

ՖՈՏՈ

Վերջին ամիսներին COVID-19-ի համավարակի ֆոնին մաշկն ախտահանող ու մաքրող հատուկ լուծույթների պահանջակը զգալի բարձրացել է, քանի որ նման միջոցներն օգնում են կանխել վիրուսների ու վարակների ներթափանցումն օրգանիզմ։ Ախտահանող այս գելերը շատ կարևոր են ջրով ու օճառով լվացնել հնարավորության բացակայության դեպքում, սակայն խնդիրն այն է, որ պատրաստի ախտահանող միջոցները պարունակում են բազմաթիվ վնասակար բաղադրիչներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է փորձել ինքնուրույն պատրաստել ախտահանող միջոց՝ կիրառելով սպիրտ և բնական հավելումներ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ախտահանող միջոցի պատրաստման ամենապարզ եղանակը, որը կօգնի մաքրել մաշկն ու չի առաջացնի կողմնակի բարդություններ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ⅔ բաժակ 99%-անոց բժշկական սպիրտ կամ էթիլ սպիրտ,
  • ⅓ բաժակ հալվե վերայի գել,
  • 8-10 կաթիլ եթերայուղ։

Պատրաստման եղանակը.

Ախտահանող միջոցը պատրաստելու համար հարկավոր է որևէ տարայի մեջ խառնել սպիրտն ու հալվե վերայի գելը մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ, ինչը հաճելի բույր կհաղորդի խառնուրդին։ Ավելի թանձ խառնուրդ ստանալու համար կարելի է մեկ գդալ հալվե վերայի գել ավելացնել, իսկ ավելի հեղուկ լուծույթ ստանալու համար կարելի է այն նոսրացնել մեկ գդալ սպիրտով։

Հարկ է հիշել, որ սպիրտը պետք է լինի բացառապես 99%-անոց, քանի որ ավելի ցածր կոնցենտրացիայով սպիրտ օգտագործելու դեպքում ախտահանիչ միջոցն արդյունավետ չի լինի։ Բացի այդ, այս լուծույթում հարկավոր է կիրառել բացառապես բնական հալվե վերայի գել առանց որևէ հավելման։ Խառնուրդին հաճելի բույր հաղորդելու համար շատ արդյունավետ կլինեն նարդոսի, մեխակի, դարչնի, անանուխի, կիտրոնի, թուրինջի կամ մարակույայի եթերայուղերը։ 

Ստացված խառնուրդը հարկավոր է լցնել օգտագործման համար հարմար որևէ տարայի կամ շշի մեջ։ Ցանկալի է, որ այն լինի բավական փոքր, որպեսզի հնարավոր լինի մշտապես պահել ձեռքի տակ։ Մնացած խառնուրդը կարելի է պահել մեկ այլ տարայի մեջ և օգտագործել փոքրիկ տարայի պարունակության վերջանալուն պես։

Ախտահանող այս միջոցը նման է այն ալկոգելերին, որոնք վաճառվում են դեղատներում ու խանութներում, սակայն իր բաղադրությամբ այն շատ ավելի անվնաս է, քանի որ չի պարունակում վնասակար քիմիական տարրեր ու չունի տհաճ հոտ։ Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ նման ախտահանող միջոցները չեն կարող փոխարինել ձեռքերը լվանալու պրոցեդուրային, ուստի դրանք հարկավոր է կիրառել միայն այն դեպքում, երբ չկա ինչպես հարկն է օճառով լվացվելու հնարավորություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular