ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ում բողոքել է Հայաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում բողոքել է Հայաստանից:

Պատճառն այս անգամ Հայաստանում աշխարհազոր ստեղծելու նախաձեռնությունն է (առայժմ միայն նախաձեռնություն): Ըստ Ալիեւի՝ «սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները»: Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնում է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար»,- դժգոհել է Ալիեւը:

Նրա խոսքերով՝ «Հայաստանի վարչապետը նպատակադրված խախտում է այն բանակցությունների ձեւաչափը եւ էությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»: «Նրա «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին: Նա բանակցությունների գործընթացում անհիմն պայմաններ է առաջադրում: Ադրբեջանին ներկայացված նրա անընդունելի «յոթ պայմանները» մեր կողմից մերժվեցին: Մենք ունենք միայն մեկ պայման խաղաղության հասնելու համար: Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքներից: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Ընդհանուր առմամբ, Ալիեւի կարծիքով, «ագրեսիվ հռետորաբանությունն ու սադրանքները ցույց են տալիս Հայաստանի պատրաստությունը Ադրբեջանի դեմ նոր ագրեսիայի»: «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը ազդել Հայաստանի վրա եւ թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա»,- ասել է Ալիեւը` ամեն դեպքում հավելելով, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular