ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները․ նա «առաջին գիծ» է ուղարկում «հին գվարդիան»՝ իր հավատարիմ «զինակիցներին»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»:

Այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս. նրանք էլ պետք է դադարեցնեն օրենսդրական գործունեությունը և տեղափոխվեն կառավարություն: Եթե հիշենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, ապա հստակ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այսպիսով Փաշինյանն «առաջին գիծ» է ուղարկում, այսպես ասած, հին գվարդիային՝ իր հավատարիմ «զինակիցներին»: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ այսպիսով վարչապետը ոչ միայն ուժեղացնում է վերահսկողությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ, որից ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, այլև, ըստ ամենայնի, նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական և ոլորտային մարտահրավերներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular