«Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ բազմաթիվ պարգևատրումներ տրվեցին: Հետաքրքիր է, որ պարգևատրվածների թվում էր նաև Կամո Քոչունցը, որը 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտոն է զբաղեցրել:
Նախ՝ նշենք, որ երեկ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
իսկ ո՞վ է նա. Կամո Քոչունցը 2008-ին եղել է Երևանի կայազորի պետի առաջին տեղակալը: Այնուհետև՝ հեղափոխությունից հետո, նա ՀՀ 2018 թվականի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով սեպտեմբերի 7-ին նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ բանակին քաղաքական գործընթացներում ներգրավելով՝ ստեղծվել է Երևանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանն արձակել է ՊՆ այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: