Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի` սեպտեմբերի 22-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,48 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 39,50 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,22 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 41,53 դոլարի: