ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջենթլմենական համաձայնագիր ՀՅԴ-ի կողմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում դեռ շարունակվում են նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները, որի ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցություն քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք Ընտրական օրենսգրքի շուրջ սկսել ենք աշխատել Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո: Մի քանի քննարկում ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, մի քանի անգամ գրավոր առաջարկներ ենք ներկայացրել»,- ասաց Ա. Վարդանյանը:
Ինչպես նշեց պատգամավորը, իրենք այդ գործողություններն արել են առանց աղմուկի. «Արել ենք առանց աղմուկի, առանց պաթետիկ հայտարարությունների: Մեր նպատակն է եղել հնարավորության սահմանում նախնական տարբերակը բարեփոխել: Մաքսիմալիստական, այսինքն` անիրականանալի պահանջներ չենք դրել, աշխատել ենք փաստարկներով, հիմնավորումներով և որոշակի հաջողությունների հասել ենք: Մեր առաջարկությամբ ամրագրվել է ընդդիմության` խորհրդարանում առնվազն մեկ երրորդով ներկայացվածություն ունենալու հնարավորությունը, ինչը Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն առարկայական կդարձնի»:
Ա. Վարդանյանը նշեց, որ իրենց ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել: «Ամեն դեպքում, կարծում եմ` աշխատելու մեր տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելը, մերժողական կեցվածք ընդունելը: Այդպիսիններն այսօր նոր Սահմանադրության պայմաններում են ապրում, վաղն էլ նոր ԸՕ-ով են մասնակցելու ընտրություններին: Մեկ բան ակնհայտ է. նոր Սահմանադրությունից բխող նոր ԸՕ-ն, ընտրական համակարգի հանդեպ հանրության գրեթե գերակշիռ մասի գրեթե զրոյական վստահությունն էապես մեծացնելու հնարավորություն տալիս է»,- ասաց նա՝ հավելելով, թե որևէ օրենք կոռուպցիան ու ընտրակաշառքը չեն բացառելու, այլ լուծում է պետք:
«Եվ ես այսօր՝ 2016 թվականի ապրիլի 28-ին, Դաշնակցություն անունից առաջարկում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են ջենթլմենական համաձայնագիր, որ ո'չ իրենք, ո'չ իրենց տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանելու, նաև վերահսկման մեխանիզմներ են սահմանում: Սա, կարծում եմ, կլինի պատասխանատու, համարժեք դիրքորոշում երկրի մարտահրավերներին, կլինի երկրում արմատական փոփոխություններ կատարելու, նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման: Անկախության սերնդի, այսօր մեր հայրենիքի սահմանը պաշտպանող, թիկունքն ապահովող սերնդի առաջ պարտք ունենք, որ նրանք ազատ ընտրությունների միջոցով կառուցեն ուժեղ, արդար, բարեկեցիկ Հայաստան»,- ասաց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular