ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը փակագծեր բացեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքները միանշանակ չեն եղել, այլևս գաղտնիք չէ:

Բայց, որ հարցի քննարկումը դարձել է բուռն բանավեճի պատճառ, նոր է բարձրաձայնվում: Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե իշխող խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, նույնիսկ հայտարարել է, որ եթե թեկնածուներն ընտրվեն, ապա վայր կդնի իր մանդատը:

1or.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ խմբակցությունում քննարկվող բոլոր հարցերը մշտապես բանավեճերի ուղեկցությամբ են ընթանում, ինչը նորություն չէ: Ուստի, բացառություն չէր կարող լինել նաև ՍԴ դատավորների թեկնածուների շուրջ ծավալված քննարկման բուռն ընթացքը:

«Այս ամենը հարիր է ժողովրդավարական արժեքներ կրող պառլամենտին, առավել ևս, երբ խոսքը իշխող կուսակցությունը ներկայացնող խմբակցության մասին է:

Ինչ վերաբերում է իմ անձի շուրջ տարածված՝ մանդատը վայր դնելու մասին խոսակցություններին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես գիտեմ, թե որ դեպքում նման քայլի կգնամ, բայց մինչ օրս նման առիթ չի եղել:

Ինչ վերաբերվում է ՍԴ թեկնածուներին, ապա խմբակցության համար առաջնայինը ՍԴ կազմի համալրման հարցն էր, քանի որ այն անորոշ ժամանակով հետաձգել հնարավոր չէր»,- ասաց պատգամավորը:

Անի Սուքիասյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular