«07»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։
Դեպքի փաստով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։