ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ներդրումային համակարգը մեծ դժվարությունների առջև է կանգնած

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում օտարերկրյա ներդրումների հեռանկարների մասին 1or.am –ը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ Անդրադառնելով Հայաստան օտարերկրյա ներդրումների ներհոսքին՝ տնտեսագետը հայտնել է հետևյալ նկատառումները.

«Ակնհայտ է, որ ցանկացած ազգային տնտեսություն օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ - ների) հոսքերի վրա ազդում են համաշխարհային միտումները: Դեռևս 2008-2009 թթ.-ների տնտեսական ճգնաժամին հաջորդող ժամանակաշրջանում ձևավորվել էին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումներ: Ներկայումս այդ միտումների վրա էական ազդեցություն ունի համավարակը, որի բռնկումը և սրընթաց տարածումն առաջացրեց համաշխարհային ուղղակի ներդրումների խիստ անկմանը. ըստ UNCTAD-ի զեկույցի (Investment Trends Monitor) 2020-2021 թթ.- ների ընթացքում ՕՈՒՆ - ների վրա ցածրացնող ճնշումը կարող է կազմել 30-40 %: Հետևաբար, պետք չէ ակնկալել, որ Հայաստանի նման զարգացող երկրներում կլինեն շոշափելի ներդրումներ առաջիկա 2-3 տարիներին, նույնիսկ, իդիեալական ներդրումային միջավայրի առկայության դեպքում: Պահանջվում են այլ գործողություններ, կապված երկրի գիտատեխնիկական ներուժի մեծացման, ինովացիաների խթանման հետ, ինչով կբարձրանա առաքման գլոբալ շղթաներում հայկական ընկերությունների ընդգրկվածության աստիճանը, ինչպես նաև երկրի գրավչությունը՝ արդյունավետություն որոնող օտարերկրյա ուղղակի ներդրումների (Efficiency-seeking FDI) համար: Այսինքն, ներկայումս բոլորովին այլ գործոններ են ազդում ներդրումների վրա, մինչդեռ նախկինում ներդրումների հոսքերի մեծ մասը կատարվել են հանքարդյունաբերության ոլորտում, այսինքն, խոսքը վերաբերել է բնական ռեսուրսներ որոնող ներդրումներին (Natural resource-seeking), որոնց համար երկրի ներուժը գրեթե սպառվել է: Հիմա արդեն ավելացած մեծ արժեք ստեղծող ոլորտներում է անհրաժեշտ ներդրումներ ներգրավել, ինչի համար կպահանջվի ստեղծել համապատասխան պայմաններ. ազգային ինովացիոն համակարգ, հետազոտողների և մշակողների կրիտիկական զանգված և այլն: ՕՈՒՆ-ների այս շարժառիթը կարևոր է նաև դրանց երրորդ շարժառիթի առաջացման համար, որն անվանում են շուկա որոնող ՕՈՒՆ-ներ (Market-seeking investment): Նկատի ունենալով, այն, որ հայկական շուկան փոքր է, հեռանկարային կարող է համարվել Հայաստանի դիրքավորվելը որպես ՕՈՒՆ-ների արտահանման հարթակ: Մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ ներդրումների հոսքերի մի մասն ուղղորդելով Հայաստան, հնարավոր կլինի, օրինակ, Մերձավոր արևելքի երկրներ արտադրանքի արտահանման նպատակով արտադրությունների գործարկումը: Դրա համար անհրաժեշտ է, որ գործադրվի նաև ԵԱՏՄ-ի գիտատեխնիկական ներուժը, բարձրացվի ԵԱՏՄ-ի տեխնոլոգիական հարթակների գործունեության արդյունավետությունը»:


Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular