ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սի Ցզինպինին ծաղրածու անվանած չինացին 18 տարով ազատազրկվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին խոսքերի համար Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին քննադատած պետական շինարարական ընկերության նախկին թոփ մենեջեր Ժեն Չժիցյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդվել է Պեկինի դատարանի կայքում: Հոդվածը վերցրել ենք Lenta-ից:

Նշվում է, որ դատարանը Ժենին մեղավոր է ճանաչել զբաղեցրած պաշտոնի “շնորհիվ” կատարած հափշտակությունների և ընդհանուր առմամբ, մոտ 19 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: 18 տարվա ազատազրկումից բացի, դատարանը չինացուն տուգանել է 620 000 դոլարով: Հաղորդվել է, որ դատապարտյալն ընդունել է իր մեղքը և չի բողոքարկել:

Ժենը կորել է 2020 թվականի մարտի 12-ին, ինչից հետո հայտնի է դարձել նրա ձերբակալության մասին: Փետրվարին նա իր էսսեում կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարին նվիրված փետրվարյան ելույթի համար Չինաստանի նախագահին ծաղրածու է անվանել:

Չինաստանում երկրի ղեկավարությունը քննադատող մարդիկ պարբերաբար ճնշվում են: Այսպիսով, փետրվարին Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվիստ և Պեկինի համալսարանի հեռահաղորդակցման նախկին դասախոս Սյույ Չժիյունին այն բանից հետո, երբ նա ևս քննադատեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական միջոցառումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular