ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական ինքնաթիռ է կործանվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:   Անձնակազմը բարեհաջող կատապուլտվել է, վայրէջքից հետո օդաչուները կապի են դուրս եկել։ Նրանց տարհանել են օդանավակայան:

«Ինքնաթիռն ընկել է անտառածածկ տարածքում. ավերածություններ չկան։

Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար վթարի վայր հանձնաժողով է ուղարկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular