ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում գրանցվել է սեփականության ռեկորդային թանկացում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում տնային սեփականության միջին արժեքը տարվա ընթացքում 13%-ով աճել է՝ հասնելով 319 000 դոլարի: Այս մասին հաղորդել է World Property Journal-ը:

Սա 2013 թվականից ի վեր՝ վերջին 7 տարվա ընթացքում արժեքի ռեկորդային աճ է:         « Շուկայի այսքան արագ աճն անբարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ձեռք բերում բնակավայր, - հրատարակությանը բացատրել է Redfin-ի տնտեսագետ Դերիլ Ֆեյրվեզերը, - Քառակուսի մետրերի թանկացումը քաղաքային թաղամասերն ընդմիշտ լքելու ևս մեկ պատճառ է: Մյուս կողմից, հեռահար աշխատանքի ժողովրդականության անսպասելի բռնկումը գնորդներին թույլ է տալիս տուն փնտրել ավելի հեռու թաղամասերում, որտեղ անշարժ գույքն ավելի էժան է»:

Մասնագետի կարծիքով, ԱՄՆ-ում անշարժ գույքի գնաճը կարող է դանդաղել 2021 թվականին, բայց բնակարանների անհասանելիության խնդիրը չի վերանա:

Ավելի վաղ՝ օգոստոսին, հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքի՝ Նյու Յորքի բնակչության համախառն կարողությունը վերջին տարվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակի հետևանքների պատճառով կրճատվել է մոտավորապես 336 մլրդ դոլարով (13%): Սան Ֆրանցիսկոն՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքը, աղքատացել է 105 մլրդ դոլարով (5%):

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular