ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Яндекс»-ը պատրաստվում է գնել «Тинькофф»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

TCS Group-ը (Тинькофф բանկի գլխամասային կառույցը) հայտարարել է իր՝ Яндекс-ին վաճառվելու շուրջ բանակցությունների մասին: Այս մասին հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը: Նրա հայտարարությունը հրապարակվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի կայքում: «Яндекс»-ը հաստատել է բանակցությունների մասին տեղեկատվությունը:

Գործարքը կարող է կազմել 5,48 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի համար 27,64 դոլար: Բանկի վաճառքի քննարկման մասին լուրերի համաձայն՝ TCS Group-ի բաժնետոմսերը 5%-ով աճել են, «Яндекс»-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 3%-ով:

Ընկերությունները նշել են, որ չնայած կողմերը մտադիր են պայմանագիր կնքել՝ վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Գնման պայմանները կախված կլինեն բաժնետոմսերի ամբողջական ստուգման արդյունքներից:

«Այս գործարքը տրամաբանական է թվում: Օլեգը (Տինկովը) հիվանդ է, ընտանիքին նման նախագիծ թողնելը վտանգավոր է», - ասել է Forbes-ի աղբյուրներից մեկը: «Тинькофф» բանկի հիմնադրի մոտ 2019 թվականին ախտորոշվել է լեյկեմիա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular