ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակի մասին հպանցիկ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երկրների տնտեսական դիրքի, իրավիճակի և ներառականության վերաբերյալ մասնագիտական վերլուծությունները, ակնհայտորեն, առավել ճշգրիտ են լինում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ փաստացի (դե-ֆակտո) տնտեսական ցուցանիշներն ամփոփելուց հետո։

Բնականաբար, միջազգային ֆինանսական հաստատություններն ու հայտնի տնտեսագետներն իրենց «միջանկյալ» կանխատեսումներն, այնուամենայնիվ, ունենում են, որոնք ուղենիշային նշանակություն են ունենում ինչպես առանձին կառավարությունների, այնպես էլ՝ մասնագետների ու հանրության համար։

Եթե նախորդ ժամանակաշրջաններում համաշխարհային տնտեսության և առանձին երկրների արձանագրած տնտեսական ցուցանիշների ամփոփմանը հիմնականում հետևում էին տնտեսագետներն ու պետական կառավարիչները, ապա 2020 թվականի ցուցանիշներին սպասում են բոլորը՝ պայմանավորված համավարակի տնտեսական, սոցիալական ու առողջապահական հետևանքների անորոշություններով։

Նպատակ ունենալով դեռևս չավարտված ֆինանսական տարվա վերաբերյալ հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տրամադրել որոշակի փաստացի տեղեկատվություն՝ հնարավոր վերլուծությունների համար, ստորև ներկայացվում է 2020 թվականին՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ, Հայաստանում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ընդհանուր շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն՝ 2019 թվականի համադրելի տեղեկատվության հետ մեկտեղ․

DSA Advisory Group CJSC-ի լուսանկարը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular