ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությանը հեռացնելու հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` նախօրեին ԲՀԿ, ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունները հայտարարությամբ հանդես եկան համաձայն որի՝ հոկտեմբերի 8-ին նրանք նախատեսում են անցկացնել համապետական հանրահավաք: Այստեղ տեղին է նկատել, որ ի սկզբանե ԲՀԿ-ն էր խոսում մեծ հանրահավաքի մասին, Գագիկ Ծառուկյանն անձամբ հանդիպումներ էր ունենում տարբեր համայնքներում՝ նախապատրաստելով առաջիկա հանրահավաքը։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե ԲՀԿ-ն իր ակտիվությամբ ընդամենը փորձում է ապահովել հարուցված քրեական գործերի քաղաքական փաթեթավորումը։

Ավելին, իշխանությանը բնորոշ ցինիզմով, հեգնանքով էին արտահայտվում, թե «մեզ հանրահավաքով եք վախեցնո՞ւմ», «անհամբեր սպասում ենք ԲՀԿ բազմահազարանոց հանրահավաքին» և այլ ամբոխահաճո հայտարարություններ։ Իր հերթին ԲՀԿ-ն երկար սպասեցնել չտվեց և գործընկերների հետ հայտարարեց հանրահավաքի անցկացման մասին։ Հասկանալի է, որ քաղաքական թեժ աշնան մեկնարկն ազդարարող հավաքը հնարավորինս բազմամարդ դարձնելու համար այս երեք կուսակցությունները կներդնեն իրենց կարողություններն ամբողջությամբ։ Հավաքի բազմամարդության առումով ինչիպիսի պատկեր կլինի՝ առայժմ դժվար է կանխատեսել։ Միանշանակ այս երեք կուսակցություններին առաջնյանին միավորող գործոնը հասնել կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է, այնուհետև քաղաքական զարգացումները հասցնել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս մասին, տարբեր ձևակերպումներով մեկ անգամ չէ, որ հայտարարել են այս երեք կուսակցությունների ղեկավարները։

Թե ինչի մասին են խոսելու՝ սա էլ խիստ կանխատեսելի է։ Բանախոսները կոշտ և պատկերավոր լեզվով քննադատելու են գործող իշխանությունների գործունեությունը՝ ներքինից մինչև արտաքին քաղաքականություն, համավարակի դեմ պայքարի ձախողումից մինչև տնտեսության վիճակ, ազգային արժեքներ, մշակույթ ու սպորտ։ Կարող ենք գրեթե հստակորեն արձանագրել նաև այն եզրակացությունը, որը լինելու է, այն է՝ գործող կառավարությունն իր անկարող ու անփորձ կադրերով վիճակի չէ լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները ու զարգացման ուղիներ մշակել, փոխարենը հեքիաթներ է պատմում 2050թ-ի մասին, դրա հետ մեկտեղ, քանի որ կառավարությունը տապալվել է բոլոր ուղղություններով, պիտի հեռանա:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular