ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թեժ» աշնանը սառը ջուր լցրեցին գլխներիս․ Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։

 

 - Պարոն Շիրինյան, ռուսական «Դոսիե» կենտրոնը զեկույց է հրապարակել, որից երևում է, որ Կրեմլը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում: Այնտեղ նշվում են նաև անուններ: Ընդհանրապես, այդտեղ բացահայտում կա՞ր, թե՞ հրապարակվածն այնքան էլ գաղտնիք չէր:

—  Դե անկեղծ ասած  ոչ․․․ոչ։ Ես անվտանգության ծառայության հետ կապ ունենալ չունենալու մասին ոչինչ չգիտեմ բոլորը ռուսամետ են, ռուսական կրթությունով։  Բայց հայը եթե ռուսասեր է լինում, ուրեմն իր հայրենիքում իր հայրենիքի հետ չի․․․ նա արդեն օտար մարդ է մեզ համար։  Վատ է այն, որ այդ տեսակ մարդիկ Հայաստանում ապրող մարդիկ են, ոչ թե օտար են, այլ հայ են, հայաստանցի են։

- Երբ արդեն նման փաստեր են հրապարակվում, դրան չպե՞տք է հետևեն իրավական ինչ-որ գործողություններ:

— ԱԱԾ-ի տնօրենը հայտարարեց, որ  լինելու է հետաքննություն։ Բացահայտումներ պետք է լինեն։

- Ինչո՞ւ հիմա հրապարակվեց այդ դոսիեն, ինչո՞վ էր կարևոր դրա հրապարակումն այսօր:

—  Հավանաբար Հայաստանի ժողովրդին և երևի  նոր իշխանությանը ասելու համար, որ մենք ձեզ համակրում ենք, և դուք  ոտքի կկանգնեք եթե այդ լրտեսների ցանցը քանդեք, այդ լրտեսներին բացահայտեք։ Այսպես ասած փորձում են օգնել, որովհետև շատերն են ուզում, որ աշխարհը փոխվի, բայց  միայն ռուսական ԱԱԾ-ով ո՞նց կբարեփոխվի։  «Թեժ» աշնանը սառը ջուր լցրեցին գլխներիս, իսկ այսօր էլ ցույց են անում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular