ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ցանկալի է, որ ՍԴ-ն, ինչպես նախկինում, նաև հիմա չլինի գործադիրի կոշիկի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը իրավաբան, փաստաբան Լևոն Բաղդասարյանն է։

— Պարոն Բաղդասարյան, այսօր Սահմանադրական դատարանում նախագահի ընտրություններ են: Ի՞նչ սպասելիքներ կան այս փուլում:

— Անկախ նրանից, թե ով է լինելու ՍԴ նախագահը, ես կարծում եմ, որ պետք է օրենքով սահմանված կարգով կատարեն ընտրությունը։ Ասեմ ավելին, այս ընթացքում փաստում են, որ ՍԴ-ն պարալիզացված էր, և թեպետ հասարակության մեջ ասոցացվում է, որպես միայն ընտրություններից հետո ակտիվացող մարմին, բայց որպես իրավաբան փաստում եմ, որ ՍԴ-ն բազմաթիվ նախադեպային որոշումներ է կայացրել, որոնք ուղակի ազդեցություն են թողել դատական իշխանության գործունեության մեջ ինչպես քրեադատավարական օրենսգրքում, այնպես էլ քաղաքացիական դատավարության կարգով։ Եվ ցանկալի է, որ այդ ինստիտուտը շուտ գործի։

— ՍԴ դատավորների ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը սխալվելու հավանականության մասին գրառում արեց: Դուք ինչպե՞ս եք դա գնահատում:

— Վարչապետի ասածը չեմ մեկնաբանի, վերջին հաշվով եկեք փաստենք հետևյալը՝ վարչապետը, երբ անում է որևէ քաղաքական հայտարարություն, պետք չի այդ հայտարարությանը որևէ իրավական գնահատական տալ և քաղաքական հայտարարության կոնտեքստ պահել։ Որպես իրավաբան ես կարծում եմ, որ անկախ նրանից թե ովքեր են եղել թեկնածուները, քանի որ հասարակության մեջ կան բացմաթիվ օբեկտիվ և սուբեկտիվ առումներով դրական և բացասական կարծիքներ, բայց գլոբալ առումով ցանկալի է, որ այդ մարմինը սկսի աշխատել։

— Իսկ ի՞նչ գործունեություն եք ակնկալում նոր ձևավորվող ՍԴ-ից։

— Սահմանադրական դատարանը նայում է բոլոր այն գործերը, որոնք հակասում են սահմանադրության դրույթներին։ Դա կլինի քաղաքացիական կամ քրեական օրենսգրքում։ Ինչպես նաև միջազգային պայմանագրերն է ուսումնասիրում և սահմանադրական օրինականությունն է ստուգում։ Եվ իսկապես Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական դատարան անհրաժեշտ էր և անհրաժեշտ է, որ մեկ ժամ շուտ անցնեն գործի։ Նայեք, մենք հիմա ասում ենք ստամբուլյան կոնվենցիա իսկ հետագայում ԱԺ-ի կողմից որևէ բան վավերացնելուց առաջ պետք է ՍԴ-ն հայտնի իր դիրքորոշումը։ Ես շատ եմ կարևորում, որ այնտեղ լինեն պրոֆեսիոնալներ և գործունեություն իրականացնեն։ Իսկ ինչ վերաբերում է, թե ովքեր են թեկնածուները և ինչ անցյալ ունեն, միգուցե որպես քաղաքացի ինձ հետաքրքրի, սակայն որպես իրավաբանի ինձ համար պարզապես կարևոր է, որ աշխատեն պրոֆեսիոնալ մարդիկ։ Եվ շատ ցանկալի է, որ այդ մարմինը, ինչպես նախկինում, նաև հիմա չլինի հանկարծ գործադիրի կոշիկի տակ, չլինի կամակատարը և իրականացնի սահմանադրական արդարություն։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular