ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս սննդաբանը նշել է քաղցկեղի ռիսկը նվազեցնող մթերքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուս բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգը նշել է, որ թթու դրած կաղամբը կարող է նվազեցնել քաղցկեղի ռիսկը: Այս մասին նա հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքի եթերում: Տեղեկատվությունը հաղորդել է РИА Новости-ն:

Գիզբուրգը նշել է, որ թթու կաղամբը հարուստ է ֆերմենտացված սննդային մանրաթելերով և բիֆիդոբակտերիաներով, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը և հակաբորբոքային ազդեցություն են թողնում: Բացի այդ, մթերքը ասկորբինաթթվի բարձր պարունակության հաշվին նաև կարող է բարձրացնել իմունիտետը:

- Այն (թթու կաղամբը) լայն իմաստով խթանում է օրգանիզմի պաշտպանությունը և վիրուսային հիվանդությունների ժամանակ արագացնում ապաքինումը, - ասել է Գինզբուրգը:

Ավելի վաղ նշվել են քաղցկեղը կանխարգելող լավագույն մթերքները: Օրգանիզմն ուռուցքաբանական հիվանդություններից կարող են պաշտպանել սխտորը, բրազիլական ընկույզը և բրոկկոլին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular