ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հայտարարել է 2021 թվականին 6,3%-ով կենսաթոշակների ինդեքսավորման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2021 թվականին կենսաթոշակների ինդեքսավորման չափի մասին: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

- Հաջորդ տարի կենսաթոշակները կինդեքսավորվեն 6,3%-ով, - Դաշնության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ այդ ցուցանիշը մեկուկես անգամ գերազանցում է 2021 թվականին կանխատեսվող գնաճը:

Ավելի վաղ Աշխատանքի նախարարությունը որոշել է չաշխատող թոշակառուների համար ծերության կենսաթոշակի միջին տարեկան չափը: Այսպիսով, ըստ 2021 թվականի Կենսաթոշակային ֆոնդի բյուջեի հիմնական բնութագրերի և 2022 ու 2023 թվականների պլանային ժամանակաշրջանի նախագծի՝ հաջորդ տարի կենսաթոշակի չափը կկազմի 17 432 ռուբլի, 2022 թվականին՝ 18 357 ռուբլի, իսկ 2023 թվականին՝ 19 283 ռուբլի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular