ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

Գրող Սերգեյ Կոմկովը սեպտեմբերի 9-ին հայտը ուղարկել է Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե:

«Այսօր սա փաստացիորեն արդեն իմ՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի չորրորդ առաջադրումն է: Այն ուղարկվել է սույն թվականի սեպտեմբերի 9-ին և արդեն սեպտեմբերի 10-ին Օսլոյում՝ Նոբելյան կոմիտեի գլխադասային գրասենյակում, Խաղաղության Նոբելյան կոմիտեն ստացել է հայտը», - «2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին» մամլո ասուլիսի ժամանակ նշել է Կոմկովը:

«Տեղական ժամանակով 15:07-ին Օսլոյում ստացել են այս պատվիրված նամակը <...>, և այն ստորագրվել է Նոբելյան կոմիտեի քարտուղարներից մեկի կողմից: Այս հայտից հետո սկսվել է ամերիկյան կողմի տառացիորեն կատաղի ռեակցիան: Երեկոյան կողմ, տեղական ժամանակով 16:00-ից հետո, Օսլոյում ամերիկյան ներկայացուցիչը, <...> արագորեն՝ գրեթե ձեռքով դիմում գրելով, անմիջապես խցկել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու (չեմ հասկանում ինչի համար, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման մասին) հայտը», - նշել է գրողը:

Կոմկովը հաղորդել է, որ առաջադրման հայտերի ընդունելությունն սկսվում է սեպտեմբերի սկզբին և ավարտվում հոկտեմբերին: Մինչև մարտ կոմիտեն դրանք կուսումնասիրի, կքննարկի, իսկ մարտ-ապրիլին բոլորին, ովքեր ուղարկել են իրենց առաջարկությունները, նամակներ կուղարկեն հայտի ընդունման, քննարկման և գրանցման մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular